Skip to main content

Օրբանը պարտվեց Հունգարիայի ընտրություններում Ուկրաինայի միջամտության պատճառով․ չեմ զղջում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման համար. Սիյարտո

Օրբանը պարտվեց Հունգարիայի ընտրություններում Ուկրաինայի միջամտության պատճառով, հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Սիյարտոն։

«Ընտրությունների արդյունքը համապատասխանում է Վլադիմիր Զելենսկու ցանկություններին։ Ես աղոթում եմ, որ Հունգարիան չներքաշվի ռուս-ուկրաինական պատերազմի մեջ, և ես վախենում եմ «պատերազմի դարաշրջանի» ընդհանուր համաշխարհային միտումից։ Ես դատապարտում եմ Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, բայց հիմա ամենակարևորը պատերազմը հնարավորինս արագ ավարտելն է։

Ես երբեք որևէ գաղտնի տեղեկատվություն չեմ փոխանցել ռուսներին։ Ես չեմ զղջում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման համար։ 11 տարի աշխատել եմ Ռուսաստանի հետ «նորմալ, պրագմատիկ հարաբերություններ» հաստատելու ուղղությամբ։ Դրա շնորհիվ Հունգարիան հասանելիություն ստացավ ավելի էժան էներգետիկ ռեսուրսներին»,-նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30