Աշտարակում «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա երկաթբետոնե էլեկտրասյանը․ կա տուժած

Ապրիլի 24-ին, ժամը 02։18-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Վանի հերոսներ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանի հերոսներ փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա երկաթբետոնե էլեկտրասյանը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Վարորդը հոսպիտալացվել է։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930