Բա մի հատ չծխի՞, հանգստանա. Նիկոլ Փաշինյան

Մենք այսպես վերաբերվել ենք նաև ակնհայտ աքսիոմատիկ բաների, այդ թվում Ղարաբաղի կոնֆլիկտին. այո, մենք մտել ենք այնտեղ, որը տաբու է, չէր կարելի հարց տալ դրա մասին, բայց այսօր սա Հայաստանի Հանրապետությունում դարձել է նորմալ քաղաքական դիսկուրս։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա առաջընթացի անխուսափելի ճանապարհ է, որ մենք մեզ հարց տանք, լավ, սա ո՞նց եղավ, ինչի՞ է այդպես եղել։ Մենք այդ հարցերը մինչև չտանք և չխոստովանենք, որ այդ հարցերը պետք է պատասխան ունենան։ Ինչի՞ ենք մենք մինչև հիմա մտածում 70-ականների մտածողության մոդելներով, ի՞նչն է դրա պատճառը և այլն և այսպես շարունակ։

Ինձ համար աբսուրդ է, որ որևէ մեկի մտքով կարող է անցնի, որ օդաչուն կարող է խցիկում ծխի, ի՞նչ է եղել որ, կարող է թևն էլ պատուհանից հանի դուրս։

Որ ասում էլ ես, ասում են՝ հա, լավ, հասկացանք, հա ծխում է էլի, մի սարքեք այստեղ բանը… Կոպենհագենն է, ինչն է, մի հատ էլ եկել եք վրեքներս խոսում եք։ Բա մի հատ չծխի՞ հանգստանա»,–ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930