Երբ այդ ընդդիմությունն իշխանություն էր, սովոր էր, որ պետք է հարկեր չվճարի, ըմբռնումով եմ մոտենում. վարչապետ

«Ես լիարժեք ըմբռնումով եմ վերաբերվում ընդդիմության հայտարարությանը՝ հարկային բեռի ծանր լինելու մասին, որովհետև երբ այդ ընդդիմությունն իշխանություն էր, սովոր էր, որ իրենք պետք է հարկեր չվճարեն»:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ հարկային բեռը ծանր լինելու մասին խոսույթին, շրջանառության հարկը հանելու խոստմանն ու ՓՄՁ-ների համար հատուկ պայմաններ ստեղծելուն:

«Բնականաբար, երբ հիմա նրանք ստիպված են աշխատել հարկային դաշտում՝ դա ծանր է իրենց համար, որովհետև իրենք բիզնեսմեններ չեն, այլ կոռուպցիոն համակարգերի գործածմամբ հարկերից խուսափելու ճանապարհով մրցակիցներին շուկայից դուրս հանելու և ջերմոցային պայմաններում փող աշխատելու ու թալանելու մասնագետներ, այնպես որ հասկանալի է:

Ինչ վերաբերվում է փոքր և միջին բիզնեսին՝ ուզում եմ հիշեցնել, որ մեր կառավարման շրջանում է ձևավորվել միկրոբիզնեսի համակարգը, երբ ամենափոքր բիզնեսների համար ստեղծվել են հատուկ պայմաններ: Մենք առաջիկայում տեսնում ենք միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու հնարավորություն, որպեսզի նրանք, ովքեր իրոք փոքր են, աշխատեն հատուկ պայմաններում, իսկ մյուսները հնարավորություն չունենան փոքրի անվան ներքո խուսափել հարկերից:

2018 թվականից հետո պարզվեց, որ շատ խոշոր բիզնեսներ ինքնակտրտման են ենթարկվում և դառնում են փոքր բիզնեսներ՝ խուսափելով հարկերից: Նրանք, ում հանրային խոսույթը հարկերի դեմոնիզացիան է, ուզում են չեղարկել առողջության ապահովագրությունը, թոշակների բարձրացումը, կասեցնել դպրոցների և մանկապարտեզների շինարարությունը: Կա հարկ, կա բարեկեցություն»,- նշել է Փաշինյանը:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930