Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՆԳՆ բարեփոխումներին․ դեսպան Ալեքսանդրա Քոուլի

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլ 22-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

Կարևորելով Միացյալ Թագավորության հետ ձևավորված սերտ գործընկերային հարաբերությունները՝ Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ ՆԳՆ բարեփոխումների օրակարգում բրիտանական առաջադեմ փորձի կիրառումն ու մեթոդական աջակցությունը չափազանց կարևոր են։

4-20.jpg (1.53 MB)

Նախարարի տեղակալը նշել է, որ միջազգային հարաբերությունների սերտացմանը զուգընթաց, վերափոխվում է նաև հանցավորության բնույթը՝ դառնալով անդրսահմանային, ինչը պահանջում է իրավապահ համակարգի կարողությունների շարունակական արդիականացում։ Նա ընդգծել է, որ այդ համատեքստում օտար լեզուների իմացությունը միջազգային գործընկերների հետ արդյունավետ հաղորդակցման և փորձի փոխանակման գլխավոր նախապայմաններից է։

Դեսպան Ալեքսանդրա Քոուլը, բարձր գնահատելով երկկողմ փոխգործակցությունը, վերահաստատել է Միացյալ Թագավորության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՆԳՆ բարեփոխումներին։

Հանդիպման ընթացքում ամփոփվել է ՆԳ նախարարության և Միացյալ Թագավորության դեսպանատան համագործակցությամբ անցկացված անգլերենի վեցամսյա վերապատրաստումը։ Դասընթացը հաջողությամբ ավարտած ծառայողներին հանձնվել են հավաստագրեր։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930