Եվրոպան հետաքրքրված է Թուրքիա–Սիրիա–Հորդանան երկաթուղային նոր նախագծով

Թուրքիայի, Սիրիայի և Հորդանանի տարածքով Եվրոպան Պարսից ծոցի երկրների հետ կապող երկաթուղային նոր նախագիծը հետաքրքրություն է առաջացրել եվրոպական երկրների մոտ։ Նախագծի նպատակն է ստեղծել լայնածավալ առևտրային միջանցք՝ Եվրոպայից դեպի Սիրիա, ապա՝ Հորդանան և Պարսից ծոց։

Ըստ միջազգային գնահատականների՝ նախաձեռնությունը կարող է խթանել տարածաշրջանային առևտուրը, ինչպես նաև նպաստել Սիրիայում պատերազմից վնասված ենթակառուցվածքների վերականգնմանը։ Նախատեսվում է արդիականացնել գործող երկաթուղային գծերը և կառուցել նոր հատվածներ, որի համար ընդհանուր ներդրումը կազմելու է 110 մլն դոլար:

Վերլուծաբանները նշում են, որ նախագիծը կարող է դառնալ ծովային փոխադրումների այլընտրանք՝ կրճատելով բեռնափոխադրումների ժամանակն ու ծախսերը։ Թուրքիան ձգտում է ամրապնդել իր դիրքը որպես տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն, ինչի համատեքստում էլ երկարաժամկետ հեռանկարում հնարավոր է երկաթուղային միջանցքի ինտեգրումը Պարսից ծոցի երկրների երկաթուղային ցանցերին, ինչը կավելացնի տարածաշրջանում առկա տնտեսական կապերը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031