ԱՄՆ-ն «առանցքային շեշտադրում» է կատարում Հնդկաստանի հետ ռազմական կապերի ամրապնդման վրա. Պենտագոն

Միացյալ Նահանգներն «առանցքային նշանակություն» են տալիս ռազմական ոլորտում Հնդկաստանի հետ համագործակցության հետագա զարգացմանը: Դրա մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար, ծովակալ Սեմյուել Պապարոն:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ իր ելույթում խոսելով Նյու Դելիի հետ պաշտպանական կապերի զարգացման մասին, նա ընդգծել է. «Դրա վրա իրապես առանցքային շեշտադրում է կատարվում»:

Ըստ Պապարոյի՝ երկու երկրների զինված ուժերի միջև փոխգործակցությունն ակտիվորեն ընդլայնվում է:«Հատկապես զինված ուժերի միջև հարաբերությունները զարգանում են հարաճուն տեմպերով»,- նշել է նա:

Ծովակալը հավելել է, որ Հնդկաստանը Պենտագոնի ամենահաճախ այցելվող գործընկերներից մեկն է, հայտնել է նաև, որ կանոնավոր, ներառյալ՝ հեռախոսային կապ է պահպանում հնդկական ռազմական հրամանատարության ներկայացուցիչների հետ:

«Դա բացարձակ առաջնահերթություն է»,- շեշտել է նա՝ անդրադառնալով ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև համագործակցության հետագա ընդլայնման մասին:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930