Թրամփը Իրանում հրադադարի ժամկետը երկարաձգել է մինչև ապրիլի 26-ը

ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ Իրանում հրադադարի ռեժիմը մինչև ապրիլի 26-ը երկարաձգելու մասին, հայտնել է Ynet պորտալը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին։

Ըստ աղբյուրի՝ Իսրայելում կասկածում են, որ կողմերին կհաջողվի պայմանավորվածությունների հասնել մինչև այդ ժամկետը։ Միևնույն ժամանակ, Թրամփը հրադադարի երկարաձգման մասին պաշտոնական հայտարարություն չի արել։

Ինչպես նշում է պարբերականը, ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցներում հակասական տվյալներ էին հայտնվել կրակի դադարեցման տևողության վերաբերյալ՝ անորոշ ժամկետից մինչև «երեքից հինգ օր»։

Ավելի վաղ New York Post պարբերականը գրել էր, որ Թրամփը չի բացառում առաջիկա մեկուկեսից երեք օրվա ընթացքում Իրանի հետ բանակցությունների անցկացումը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930