Մեր դրոշը բարձր է, մեր ոգին՝ անկոտրում, և մեր հաղթանակները դեռ առջևում են․ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է մարզիկներին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայ մարզիկների հաղթանակներին, շնորհավորել նրանց ու ընդգծել, որ հաղթանակները ձևավորվում են քրտնաջան աշխատանքի, կամքի և մեծ նվիրումի շնորհիվ։

«Մեր մարզիկների հաղթանակները շարունակվում են՝ հայ ժողովրդին կրկին փոխանցելով հաղթական ոգի ու ազգային հպարտություն։

Այսօր ևս ունենք կարևոր ձեռքբերումներ․

Սուրեն Աղաջանյանն իր առաջին մասնակցությամբ արդեն դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Գասպար Տերտերյանը և Սլավիկ Գալստյանը նվաճեցին Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներ, ընդ որում՝ Սլավիկ Գալստյանի համար սա արդեն երրորդ նման հաջողությունն է։

Ծանրամարտում ևս ունենք հերթական հաղթանակը՝ Մարտին Պողոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է, որը ձևավորվում է քրտնաջան աշխատանքի, կամքի և մեծ նվիրումի շնորհիվ։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր բոլոր մարզիկներին և նրանց մարզիչներին։

Մեր դրոշը բարձր է, մեր ոգին՝ անկոտրում, և մեր հաղթանակները դեռ առջևում են։Մենք միասին շարունակելու ենք կերտել հայկական սպորտի հաղթական պատմությունը»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930