Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակը փրկարարների հետ մեծ դժվարությամբ մոտեցավ Հրազդան գետում գտնվող դիակին և այն ճոպանների միջոցով դուրս բերեցին անվտանգ վայր։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Դիակի հայտնաբերման մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկություն փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Սարգսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Այս պահին պարզվում է նաև մահացածի ինքնությունը, ինչպես նաև արդյոք նա որպես անհայտ որոնվող է, ում փնտրում էին ոստիկանության Մաշտոցի, Մալաթիայի և Կենտրոնականի բաժնի ծառայողները։






































