Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել կատարական «Ալ-Ահլիի» նկատմամբ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի Չեմպիոնների լիգա 2-ի կիսաեզրափակիչում։
Դուբայում կայացած հանդիպումն ավարտվել է 5։1 հաշվով՝ հօգուտ սաուդյան ակումբի։
«Ալ-Նասրի» կազմում փայլուն հանդիպում է անցկացրել Քինգսլի Կոմանը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Եվս մեկական անգամ աչքի են ընկել Անժելոն և Աբդուլա Ալ-Համդանը։ Քաթարական թիմի կազմում հեղինակության գնդակը խփել է Սեկու Յանսանեն։
Էր Ռիյադը ներկայացնող ակումբի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խաղադաշտ էր դուրս եկել հիմնական կազմում, սակայն 78-րդ րոպեին փոխարինվել է։
Նշենք, որ Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության պատճառով կիսաեզրափակիչ այս դիմակայությունն անցկացվել է մեկ հանդիպման ձևաչափով։
Մրցաշարի եզրափակիչը կկայանա մայիսի 16-ին. վճռորոշ խաղում «Ալ-Նասրը» տիտղոսը կվիճարկի ճապոնական «Գամբա» ակումբի հետ։






































