Նարեկ Մկրտչյանը GMF-ի քննարկմանը անդրադարձել է ՀՀ–ԱՄՆ համագործակցության օրակարգին

Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է German Marshall Fund-ի (GMF) կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը։

Մասնակիցների թվում եղել են ակադեմիական շրջանակի, քաղաքացիական հասարակության, վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ։

Դեսպանն իր խոսքում անդրադարձել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության օրակարգին՝ ներկայացնելով արդեն ստորագրված հուշագրերը և դրանց շրջանակում իրականացվող նախաձեռնությունները։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Ընդգծվել է ԹՐԻՓՓ ծրագրի դերը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում, ներկայացվել մանրամասներ՝ արհեստական բանականության, կիսահաղորդիչների, էներգետիկ անվտանգության ապահովման ոլորտներում համագործակցության ուղղություններով։

Անդրադարձել է եղել նաև տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության գործընթացին վերաբերող հարցերին։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031