Ամենաարագը կլինի երկաթուղային էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելը. Փաշինյանը՝ TRIPP-ի մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացման ընթացքում անդրադարձել է ԹՐԻՓՓ-ի ներդրումային նախագծին։

Վարչապետի խոսքով՝ ծրագիրը նախատեսում է խոշոր ենթակառուցվածքային աշխատանքներ, այդ թվում՝ երկաթուղային էլեկտրահաղորդման համակարգի գործարկում։ Նա վստահություն է հայտնել, որ արդեն 2026 թվականին նախագծի շրջանակում կսկսվեն գործնական աշխատանքները։

«Իմ հաշվարկով՝ ամենաարագը կլինի էլեկտրահաղորդման գծերի շահագործման հանձնումը։ Բացի այդ, նախագիծը բազմաթիվ աշխատատեղեր կստեղծի։ Հույս ունեմ, որ այդ աշխատատեղերը կլրացվեն Հայաստանի քաղաքացիներով, և ընկերությունները ստիպված չեն լինի ներգրավել օտարերկրյա աշխատուժ»,- նշել է վարչապետը։

Նախընտրական ծրագրում ընդգծվում է նաև երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման կարևորությունը։ Մասնավորապես նախատեսվում է վերակառուցել Գյումրիից դեպի Թուրքիայի սահման և Երասխից դեպի Նախիջևանի սահման ձգվող երկաթուղային հատվածները։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նշված նախագծերը կարող են իրականացվել համեմատաբար կարճ ժամկետում՝ մոտավորապես 1-ից 1,5 տարվա ընթացքում։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930