«Լուսավոր Հայաստանի» ընտրական շտաբի պետ է նշանակվել Գևորգ Գորգիսյանը. ԿԸՀ–ում ԼՀԿ–ն կներկայացնի Դավիթ Խաժակյանը

Լուսավոր Հայաստան կուսակցությունը, հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ, շարունակում է իր նախապատրաստական աշխատանքները։

Կուսակցության որոշմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) Լուսավոր Հայաստանը կունենա իր լիազոր ներկայացուցիչը։ Այդ պաշտոնում նշանակվել է կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը, ով ԿԸՀ-ում կներկայացնի կուսակցությունը՝ հետևելով ընտրական գործընթացի ընթացքին և ապահովելով Լուսավոր Հայաստանի մասնակցությունը սահմանված ընթացակարգերի շրջանակում։

Միաժամանակ, կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ, ընտրական շտաբի պետ է նշանակվել Գևորգ Գորգիսյանը։ Նա պատասխանատու կլինի նախընտրական գործընթացների կազմակերպման և համակարգման համար։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930