Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իր երկիրը ռազմական և դիվանագիտական ճնշում է գործադրում Լիբանանում «Հըզբոլլահ» շարժումը զինաթափելու համար, հայտնում է NBC News-ը:
«Լիբանանյան արշավի գլխավոր նպատակը «Հըզբոլլահի» զինաթափումն է և հյուսիսային համայնքների սպառնալիքի վերացումը՝ ռազմական և դիվանագիտական միջոցների համակցմամբ»,- այսօր ավելի վաղ Երուսաղեմի Հերցլ լեռան վրա գտնվող Իսրայելի զոհվածների պետական հուշասրահում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտարարել է Կացը:
«Եթե Լիբանանի կառավարությունն այսուհետ ևս չկատարի իր պարտավորությունները, Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) դա կանի ռազմական գործողությունների շարունակման միջոցով»,- հավելել է նա:
Պաշտպանության նախարարի ելույթը հնչել է Լիբանանում տասնօրյա հրադադարի ֆոնին, որի ընթացքում Իսրայելը պահպանել է իր ռազմական ներկայությունը երկրի հարավում և սահմանափակել մուտքը որոշ համայնքներ, ուր փորձում էին վերադառնալ հարյուր հազարավոր տեղահանված լիբանանցի քաղաքացիական անձինք:






































