Ներկայիս իշխանությունները պատասխանատվություն կկրեն իրենց բոլոր հանցագործությունների համար. Հարություն Հարությունյան

Ներկայիս խմբակի (նկատի ունի գործող իշխանություններին – խմբ.) բոլոր հանցագործություններն իշխանափոխությունից հետո կբացահայտվեն ամբողջ ծավալով, և պատասխանատվությունն անխուսափելի կլինի։ Այս մասին ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարում հայտարարել է «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանը:

«Ժողովրդավարության խոստումներով իշխանության եկած փոքրիկ խմակբը վերածվել է բռնապետության և թալանի ապարատի։ Դրա հետ մեկտեղ մենք ականատես ենք լինում հարձակումների մեր ինքնության դեմ՝ այն ամենի դեմ, ինչը մեզ դարձնում է պետություն»,- նշել է Հարությունյանը։

Նա հավելել է, որ այսօրվա համագումարը հիմք կդնի մի ուղու, որտեղ Հայաստանի շահերը վեր կդասվեն կուսակցական շահերից։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031