ՀՀ-ում ոստիկանության բարեփոխումներն ուժի համաչափության վերաբերյալ մտահոգությունները չփարատեցին. Amnesty International

Ոստիկանական բարեփոխումները, ներառյալ 2024 թվականին նոր օրենքի ընդունումը, որն ուղղված էր Հայաստանում հավաքների ժամանակ իրավակարգի պահպանման բարելավմանը, չեն կարողացել փարատել ցույցերի ժամանակ անհամաչափ ուժի կիրառման և ոստիկանության ոչ բավարար հաշվետվողականության վերաբերյալ մտահոգությունները։ Դրա մասին ասված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության նոր զեկույցում։

Ինչպես ընդգծվում է զեկույցում, դա, մասնավորապես, վերաբերում էր 2024 թվականի մայիսին և հունիսին հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարումներին։

«Չնայած ոստիկանության կողմից ուժի անօրինական կիրառման բազմաթիվ ապացույցներին, հետագայում քրեական գործեր են հարուցվել միայն ցուցարարների (ընդհանուր առմամբ 16 հոգու), այլ ոչ թե ոստիկանության աշխատակիցների դեմ»,- նշել են կազմակերպությունում։

Զեկույցում նշվում է նաև, որ օգոստոսին Հայաստանի խորհրդարանն ընդունել է փոփոխություններ, որոնք ոստիկանությանը հնարավորություն են տալիս հասանելիություն ստանալ հանրային վայրերում (ներառյալ տրանսպորտային հանգույցներում և հասարակական շենքերում) տեղադրված տեսախցիկների ուղիղ հեռարձակումներին և այդ հեռարձակումների մեջ ինտեգրել դեմքի ճանաչման գործառույթը:

Այս փոփոխությունները մտահոգություն են առաջացրել առ այն, որ օրենքն ունի զսպող ազդեցություն և հանգեցնում է մասնավոր կյանքի անձեռնմխելիության, խաղաղ հավաքների ազատության և խտրականությունից զերծ լինելու իրավունքների ոտնահարումների։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930