Հաստատվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի թեկնածուների ցանկը

Ապրիլի 21-ին տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որի օրակարգում ընդգրկված էր 2026թ. Ազգային ժողովի ընտրություններին կուսակցության նախաձեռնությաբ կազմավորված «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուների ցանկը հաստատելու մասին հարցը։

Կուսակցության համագումարը միաձայն հաստատեց դաշինքի ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուների ցանկը։ Դաշինքի նախընտրական ցուցակի ամբողջական ցանկը օրենքով սահմանված կարգով Կենտրոնական Ընտրական հանձնաժողով կներկայացվի վաղը՝ ապրիլի 22-ին։

Կուսակցության համագումարի ավարտից հետո տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հանդիպումը «Ուժեղ Հայաստան» դաշինքին միացած՝ «Միավորված հայեր» և «Նոր Դարաշրջան» կուսակցությունների անդամների հետ։

Հիշեցնենք, փետրվարի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ կուսակցությունը հայտարարել էր, որ «Ուժեղ Հայաստան» -ի վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է։

Դաշինքի նախընտրական ցուցակի թեկնածուների անունները ներկայացնում ենք ստորև։

Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյան
Գոհար Մելոյան
Դավիթ Ղազինյան
Ռուբեն Մխիթարյան

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930