Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծին

«Փոփոխությունները հնարավորություն կտան ընտրելու առավել որակյալ, բանիմաց կադրեր, որոնց նշանակումն առողջապահական կազմակերպությունների տնօրենների պաշտոնում կբարձրացնի կազմակերպությունների ղեկավարման և ընդհանուր գործունեության արդյունավետությունը»։

Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 21-ին գումարված նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախարարը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո եղել է առաջարկ Կառավարության կողմից, որը ենթաօրենսդրական ակտի շրջանակում ներառվել է օրենքի նախագծում:

Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930