Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը

Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ։ NEWS.am–ի տեսանյութում երևում է, որ ավտոմեքենայի կեսից ավելին ջրի տակ է, միայն վերևի հատվածն է ջրից վերև։ Քաղաքացիներից մեկը գրկած ավտոմեքենայից դուրս է բերում կնոջը և հասցնում չոր հատված։

Դեպքը տեղի է ունեցել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի գերեզմաններ տանող ճանապարհին։ Քաղաքացին հարակից գյուղի բնակիչ է և ավտոմեքենայով փորձել են անցնել այդ հատվածով։

Բանն այն է, որ Փարաքար–Երևան մայրուղին նորոգման նպատակով փակ է, և իրենք փորձել են այս շրջանցող ճանապարհով անցնել։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930