Գործող հրադադարի պայմաններում Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին։ Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA)։
Գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական ուժերը հրետակոծել են Բինտ Ջբեյլ շրջանի Կունին քաղաքի մերձակայքը։ Հաղորդվում է նաև երկրի հարավում տեղի ունեցող նոր ավերածությունների մասին. թիրախավորվել են բնակելի տներ և ենթակառուցվածքներ։
NNA-ն պնդում է, որ մի շարք գյուղերում, մասնավորապես՝ Բեյթ Լիֆում, Շամաայում, Բայադայում և Նաքուրայում, իսրայելցի զինվորականներն ականապատել են տները, ինչից հետո դրանք ամբողջությամբ ավերվել են։






































