Ֆրանսիայի նախագահը մայիսին պետական այցով կժամանի Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսին պետական այցով կժամանի Հայաստան։ Նրա այցը քննարկել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Փոխվարչապետը առանձնահատուկ ընդգծել է մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, ինչպես նաև հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ պետական այցի շրջանակում Հայաստանում գտնվելու կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում:

Այցին ընդառաջ մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, այդ թվում՝ խմելու ջրամատակարարման և ջրահեռացման, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջանակում ֆրանսիական կողմի ներգրավվածության, կրթական համագործակցության, ինչպես նաև ռազմավարական նշանակության այլ ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031