Skip to main content

Իրանը չի փոխում իր դիրքորոշումը Իսլամաբադում կայանալիք բանակցությունների երկրորդ փուլի վերաբերյալ․ ISNA

Իրանը չի փոխել իր դիրքորոշումը Իսլամաբադում կայանալիք բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը։

Գործակալությունն ընդգծում է, որ մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե իբր իրանական նախնական պատվիրակություն է մեկնել Իսլամաբադ, չեն համապատասխանում իրականությանը։ Նշվում է, որ այդ հաղորդումները հիմնված են եղել ամերիկյան և պակիստանյան աղբյուրների տրամադրած կեղծ տվյալների վրա։

Իրանական բանակցային խմբի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ճնշումների կամ սպառնալիքների ներքո բանակցություններ չի վարում։

ISNA գործակալությունն իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից «սպառնալից հռետորաբանության» ուժգնացման, շարունակվող ծովային շրջափակման և առևտրային նավերի վրա հարձակումների պայմաններում անհնար է ակնկալել, որ Իրանը լրջորեն կվերաբերվի ամերիկյան դիվանագիտական նախաձեռնություններին։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30