Լիբանանի վարչապետը Լյուքսեմբուրգում կհանդիպի ԵՄ արտաքին գործերի նախարարների հետ

Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը ժամանել է Լյուքսեմբուրգ, որտեղ ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների համար բրիֆինգ կանցկացնի Լիբանանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի նախապատրաստմանը զուգահեռ՝ Եվրամիությունը մտադիր է ևս մեկ անգամ շեշտել Լիբանանի տարածքային ամբողջականության կարևորությունը։ Քննարկումների օրակարգում է նաև երկրին տրամադրվող մարդասիրական օգնության հարցը։

Բացի այդ, ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Եվրամիություն-Իսրայել հարաբերությունները։ Բելգիայի ԱԳ նախարար Մաքսիմ Պրևոն Իսրայելի գործողությունները Լիբանանում անվանել է «բացարձակ անընդունելի» և հայտարարել ուժի «անհամաչափ» կիրառման մասին։

Իսպանիան, Սլովենիան և Իռլանդիան կրկին հանդես են գալիս ԵՄ-Իսրայել Ասոցացման համաձայնագրի վերանայման օգտին։ Եվրամիությունը շարունակում է մնալ Իսրայելի հիմնական առևտրային գործընկերներից մեկը, իսկ համաձայնագրի հնարավոր փոփոխության շուրջ քննարկումները ձգձգվում են արդեն տևական ժամանակ։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930