Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը քննադատել է երկրի ներկայիս առաջնորդ Բենիամին Նեթանյահուի գործողությունները պատերազմի ընթացքում՝ իր քաղաքական մրցակցին մեղադրելով Իսրայելի թշնամիների նկատմամբ հաղթանակ ապահովելու անկարողության մեջ, հայտնում է Times of Israel-ը։
«Այստեղ՝ հյուսիսային սահմանին, ես հանդիպել եմ հարյուրավոր բնակիչների հետ, և պետք է ասել ճշմարտությունը. «Հեզբոլլահն» ավելի շուտ է վերականգնվել, քան Կիրյատ Շմոնան, իսկ ՀԱՄԱՍ-ը՝ ավելի շուտ, քան Նիր Օզը։ Մեզ վճռական հաղթանակ էր պետք, բայց կառավարությունը չհասավ դրան, այլ միայն սրեց հակամարտությունը»,- ասել է Բենեթը տարածաշրջան կատարած այցից հետո։
«Աստծո օգնությամբ մենք շուտով կշտկենք դա»,- խոստացել է նա։





































