Թրամփը խոստացել է պարզել տիեզերքի և միջուկային ոլորտի գիտնականների մահերի ու անհետացումների հանգամանքները

Ի պատասխան հանրության վերսկսված ուշադրության՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հետաքննել տիեզերքի և միջուկային հետազոտությունների հետ կապված տարբեր գիտնականների առեղծվածային անհետացումներն ու մահերը, հայտնում է Fox News-ը։

«Հուսով եմ, որ դա պատահականություն է, բայց մենք այդ մասին կիմանանք մոտակա մեկուկես շաբաթվա ընթացքում,- հինգշաբթի լրագրողներին ասել է Թրամփը։- Ես հենց նոր դուրս եմ եկել այդ հարցով խորհրդակցությունից»։

Բացի այդ, Միջուկային անվտանգության ազգային վարչությունը (NNSA) ավելի վաղ Fox News Digital-ին հայտնել էր, որ ուսումնասիրում է այդ դեպքերը։

Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ 2023 թվականից ի վեր ԱՄՆ-ում չպարզված հանգամանքներում անհետ կորել կամ մահացել է տիեզերական հետազոտությունների և միջուկային ֆիզիկայի հետ կապված առնվազն ութ գիտնական։

Ըստ հեռուստաալիքի, նրանց թվում է NASA-ի աշխատակից Մայքլ Հիքսը, որը մահացել է 2023 թվականին 59 տարեկանում։ Նա զբաղվում էր գիսաստղերի և աստղակերպերի հետազոտությամբ, սակայն մահվան պատճառները չեն բացահայտվել։

Հաղորդվում է նաև 2025 թվականին Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի 53-ամյա աշխատակցուհի Մելիսա Կասիասի անհետացման մասին, որն աշխատում էր միջուկային տեխնոլոգիաների ոլորտում։

Ցանկում վերջինը հիշատակվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախկին գեներալ-մայոր Ուիլյամ Մաքասլանդը, որն անհետացել է 2026 թվականի փետրվարին։ Ըստ հեռուստաալիքի, նա գաղտնի տեղեկատվության հասանելիություն ուներ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930