Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակներում կայացած «Գանձասար» — «Նոա» դիմակայությունն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 0:3 հաշվով:
Խաղի հաշիվը բացվեց առաջին Գոլով աչքի ընկավ Մատեուս Այասը: Այս դիպուկ հարվածը պատմական նշանակություն ունեցավ բրազիլացի հարձակվողի համար, քանի որ նա իր խփած գնդակների քանակը հայկական թիմի կազմում հասցրեց 28-ի՝ հռչակվելով «Նոայի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու:
Երկրորդ խաղակեսում Սանդրո Պերկովիչի սաներն ավելի զարգացրին հաջողությունը:
61-րդ րոպեին անկյունայինի իրացումից հետո Սերգեյ Մուրադյանը գլխի հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ հանդիպման վերջնահաշիվը 75-րդ րոպեին ձևակերպեց Նարդին Մուլահուսեյնովիչը:
Այս կարևոր հաղթանակի շնորհիվ «Նոան» իր ակտիվում գրանցեց 38 միավոր: Ինչ վերաբերում է «Գանձասարին», ապա թիմը վաստակած 17 միավորով շարունակում է մնալ յոթերորդ տեղում:





































