«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ևս մեկ անգամ ընդգծել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում (0:2) մրցավարության անարդարությունը։
Հիշեցնենք, որ հանդիպման 54-րդ րոպեին մադրիդյան թիմի դարպասապահ Խուան Մուսոն սեփական տուգանային հրապարակում փոխանցում էր կատարել պաշտպան Մարկ Պուբիլին, որն էլ գնդակը կանգնեցրել էր ձեռքով։
«Կարծում եմ՝ VAR-ը միջամտել էր դրվագին և ինչ-որ սխալ բան էր նկատել։ Նրանք պետք է տեղեկացնեին գլխավոր մրցավարին և խնդրեին անձամբ դիտել կրկնապատկերը։ Հենց դա էր ինձ պակասում այս խաղում։
Ճիշտ է, մենք լավագույն հանդիպումը չանցկացրինք, մի շարք սխալներ թույլ տվեցինք, բայց մրցավարությունը խիստ վիճելի էր։ Այդ դրվագում նման բանը վճռեց խաղի ելքը։
Չգիտեմ՝ ինչ արդյունքի կհասնենք մենք այս բողոքարկումով, բայց ինձ ու թիմի համար շատ կարևոր է, որ ակումբն աջակցում է մեզ, քանի որ տեղի ունեցածն անարդար էր։ Կարելի է սխալվել մեկ անգամ, բայց ոչ երկու»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։






































