Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը կայացել է հենց իրանական կողմի առաջարկած 10 կետերը՝ որպես բանակցությունների համար հիմք ընդունվելուց հետո․ Վարդան Ոսկանյան

Հռետորաբանությունը մի կողմ, սակայն այժմ գրեթե ոչ մի հիմնավոր կասկած չկա առ այն, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը կայացել է հենց իրանական կողմի առաջարկած 10 կետերը՝ որպես բանակցությունների համար հիմք, ընդունվելուց հետո։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Նույնիսկ ԱՄՆ-ի բանակցային պատվիրակության ղեկավար, այդ երկրի փոխնախագահ Վենսը, չնայած խոսում է Լիբանանի հարցով կողմերի թյուրընկալման մասին, այսուհանդերձ նշում է, որ Իսրայելը պատրաստ է զսպվածություն դրսևորել Լիբանանում, որպեսզի չխաթարվի բանակցային գործընթացը։ Սրան զուգահեռ Իրանն առայժմ հստակ չի հաստատել բանակցություններին իր մասնակցությունը։

Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը (ենթադրաբար գլխավորելու է իրանական բանակցային թիմը) «X»-ում գրել է, որ դեռևս չեն ապահովվել պայմանավորվածությունների երկու կետ՝ հրադադարը Լիբանանում և իրանական ակտիվների ազատումը, ուստի մինչև բանակցությունների սկիզբը դրանք պետք է իրականացվեն։ Հաշվի առնելով Իսրայելում Նեթանյահուի հասցեին քննադատության անխնա ալիքը, Լիբանանում հրադադարը նրա հեղինակությանը լրջագույն հարված կլինի»,-գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930