Մարտինեսը վնասվածք է ստացել. հայտնի է ապաքինման ժամկետը

Կիրակի օրը կայացած Ա Սերիայի հերթական տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ տպավորիչ՝ 5:2 հաշվով ջախջախեց մայրաքաղաքային «Ռոմային»։

Այդ խաղում արգենտինացի հարձակվողը դարձավ դուբլի հեղինակ, սակայն հանդիպման 58-րդ րոպեին ստիպված եղավ փոխարինվել:

​Բժշկական հետազոտությունների արդյունքում 28-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի սրունքի մկանային թեթև ձգվածություն։ Sky Sport-ի տեղեկություններով՝ Մարտինեսի ապաքինման համար կպահանջվի մոտ 15 օր, ինչի պատճառով նա բաց կթողնի թիմի առաջիկա հանդիպումները։

​Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Լաուտարո Մարտինեսը միլանյան ակումբի կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ա Սերիայում խփած 16 գնդակով նա վստահորեն գլխավորում է Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930