Չնայած վատ եղանակաին՝ Քաջարան-Ագարակ հատվածում շինարարությունն ընթանում է արագ տեմպերով. «Ճանապարհային դեպարտամենտ»

Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին՝ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում շինարարությունն ընթանում է արագ տեմպերով։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Շարունակվում են արդեն իսկ հորատված երկու թունելների բետոնապատման, հենապատերի, կամուրջների, արհեստական կառուցվածքների, ապագա մայրուղու հողային պաստառի կառուցման աշխատանքները։

Շինարարության որակը տեխնիկական հսկողություն իրականացնող թիմի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների մշտական հսկողության ներքո է։

Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031