Ծառուկյանի ու կալուգացու զարմիկի 2-րդ համարները Քոչարյանի ցուցակով են պատգամավոր, բայց նրա հետ կապ չունեն

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով քաղաքական ուժերի վերջին հայտարարություններին:

«Ծառուկյանի ու կալուգացու զարմիկի ցուցակների 2֊րդ համարները երկուսն էլ 2021 թվականին Քոչարյանի ցուցակով դարձել են պատգամավոր, բայց նրանք Քոչարյանի հետ, իհարկե, որևէ կապ չունեն։ Ո՞նց կարող է նման բան լինել։

Ընդհանրապես, բացառվում է, որ կալուգացու եղբոր՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի որդին, Ծառուկյանն ու Քոչարյանը միավորվեն նախկինների հետ։ Մեզ պետք են կալուգացու, Քոչարյանի ու Ծառուկյանի պես թարմ դեմքեր»,- գրել է Ռուբինյանը:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930