Արսեն Թորոսյանն այցելել է կենտրոններ, որոնք ծառայություններ են մատուցում հաշմանդամություն ունեցող երեխաներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Մայր Թերեզայի անվան միսիոներների հասարակական կազմակերպություն ու «Սորս» հիմնադրամ, որոնք վերականգնողական, սոցիալ-հոգեբանական և մի շարք այլ ծառայություններ են մատուցում հաշմանդամություն ունեցող երեխաներին։

Նախարարը շրջել է կենտրոններում, ծանոթացել մատուցվող ծառայություններին ու ծրագրերին, շփվել երեխաների հետ։

Կազմակերպությունների աշխատակիցների հետ զրույցում Արսեն Թորոսյանը կարևորել է հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման, նրանց ֆիզիկական և մտավոր կարողությունների զարգացման գործում ներգրավված կազմակերպությունների դերը։

Նախարարն ընդգծել է, որ ոլորտային քաղաքականության առանցքում շարունակում է առաջնահերթ լինել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի ու հասանելիության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031