Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վերջին շրջանում Վաշինգտոնը կենտրոնացած էր Մերձավոր Արևելքի վրա, սրանով պայմանավորված՝ Կիև-Մոսկվա բանակցությունները դադարեցվել էին, սակայն դրանք կվերսկսվեն: Զելենսկին ասել է, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած վայրում՝ բացի Կիևից և Մոսկվայից:
Ուկրաինայի նախագահը ընդգծել է՝ չեն պատրաստվում քննարկել Դոնբասն ուղղակի ռուսներին հանձնելու հարցը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը շարունակում են ուկրաինական հարցի շուրջ շփումները փակ ձևաչափով։
Դիվանագիտական գործընթացներում ժամանակավոր դադարին զուգահեռ՝ Մոսկվան ու Կիևը իրականացրել են զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումը։ Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 1000, Ուկրաինան Ռուսաստանին՝ 41 աճյուն:






































