Մենք անպայման փոխհատուցում կպահանջենք պատճառված յուրաքանչյուր վնասի, նահատակների արյան համար. Խամենեի

Այս պահին ես խոսում եմ Իրանի հարավային հարևանների հետ. դուք հրաշքի ականատես եք, ազգին ուղղված իր ուղերձում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին։ Ուղերձի տեքստը հրապարակել է Tasnim լրատվական գործակալությունը։

«Հետևաբար, հստակ տեսեք, ճիշտ հասկացեք, կանգնեք ձեր դիրքերում և կասկածանքով վերաբերվեք սատանայի կեղծ խոստումներին։ Մենք դեռ սպասում ենք ձեզանից համարժեք պատասխանի՝ մեր եղբայրությունն ու բարի կամքը ցույց տալու համար»,- ընդգծել է Խամենեին։

Ըստ Իրանի գերագույն առաջնորդի՝ դա տեղի չի ունենա, եթե հարավային երկրները չմերժեն «այն ամբարտավան մարդկանց, որոնք ոչ մի առիթ բաց չեն թողնում ձեզ նվաստացնելու և շահագործելու համար»։

Այաթոլլահ Խամենեին ընդգծել է նաև, որ Իրանը «փոխհատուցում կպահանջի պատճառված յուրաքանչյուր վնասի համար, նահատակների և այս պատերազմի վետերանների արյան համար, և մենք անպայման նոր մակարդակի կհասցննենք Հորմուզի նեղուցի կառավարումը»։

«Մենք չենք ձգտում պատերազմի, սակայն երբեք չենք հրաժարվի մեր օրինական իրավունքներից, և այդ առումով մենք ամբողջ դիմադրության ճակատը իբրև մեկ ամբողջություն ենք դիտարկում»,- նշել է Խամենեին։

Ինչպես ընդգծել է Իրանի գերագույն առաջնորդը, այսօր բոլորի համար պարզ դարձավ, որ Իսլամական Հանրապետությունը դարձել է մեծ տերություն, «իսկ մեծամտությունը թուլության պահին մարել է»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930