Սաուդյան Արաբիայի վրա հարձակումները արտադրական հզորությունը կրճատել են օրականշուրջ 600 հազար բարել. Al Arabiya

Սաուդյան Արաբիայի վրա հարձակումները կրճատել են Թագավորության ընդհանուր արտադրական հզորությունը օրական շուրջ 600 հազար բարել, հաղորդում է Al Arabiya-ն՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարարության աղբյուրին։

Հարձակումների հետևանքով զոհվել է մեկ Սաուդյան Արաբիայի մեկ քաղաքացի, որը Սաուդյան Էներգետիկ ընկերության արդյունաբերական անվտանգության թիմի անդամ է, և վիրավորվել են Սաուդյան Արաբիայի յոթ քաղաքացիներ։

Վերջին շաբաթների հարձակումների հետևանքով վնասվել է նաև Արևելք-Արևմուտք խողովակաշարի պոմպակայաններից մեկը, որը, ըստ պաշտոնական աղբյուրի, կրճատել է արտադրողականությունը օրական մոտ 700 հազար բարելով, ասել է աղբյուրը։

Հարվածի է ենթարկվել նաև Մանիֆայի արտադրական համալիրը՝ կրճատելով դրա արտադրական հզորությունը օրական մոտ 300 հազար բարելով։ Ավելի վաղ թիրախ է դարձել Խուրայսի վերամշակման գործարանը, ինչը նույնպես հանգեցրել է դրա արտադրական հզորության կրճատման օրական 300 հազար բարելով։ Աղբյուրի տվյալներով՝ այլ հարձակումների թիրախում են եղել խոշոր նավթավերամշակման գործարանները, դրանց թվում՝ Ջուբեյլի SATORP նավթավերամշակման գործարանը, Ռաս Տանուրայի նավթավերամշակման գործարանը, Յանբուի SAMREF նավթավերամշակման գործարանը և Ռիադի նավթավերամշակման գործարանը: Ջուայմայի նավթավերամշակման գործարանները ևս վնասվել են, ինչը ազդել է հեղուկ նավթային գազի (LPG) և հեղուկ բնական գազերի արտահանման վրա:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930