Արման Ծառուկյանը նշել է, թե ամսական որքան գումար է ծախսում

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը կիսվել է իր ֆինանսական առօրյայի մանրամասներով՝ պատմելով, թե որքան գումար է ծախսում մեկ ամսվա ընթացքում:

Ծառուկյանը բացահայտել է, որ իր ամսական ծախսերը տատանվում են կես միլիոնից մինչև 700 հազար դոլարի սահմաններում։

«Ամեն ամիս ես ծախսում եմ մոտավորապես 500-ից 700 հազար դոլար։ Ամիսը մեկ անգամ ինձ համար ժամացույց եմ գնում, որի արժեքը միայն կազմում է շուրջ 250 հազար դոլար»,- «Full Send Podcast» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է Ծառուկյանը։

Հատկանշական է, որ մարտիկի ֆինանսական նման հնարավորությունները պատահական չեն։ Հայտնի է, որ նրա հայրը հաջողակ գործարար է կառուցապատման ոլորտում։ Բացի այդ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ինքը՝ Ծառուկյանը, վերջերս նա կրկնապատկված հոնորարով նոր, բարելավված պայմանագիր է ստորագրել UFC-ի հետ։

Հիշեցնենք, որ 29-ամյա մարզիկն աշխարհի առաջատար պրոմոուշենում իր ելույթները սկսել է 2019 թվականից։ Խառը մենամարտերում (MMA) Հայաստանի ներկայացուցիչն իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ անցկացրել է 26 հանդիպում՝ տոնելով 23 հաղթանակ և կրելով 3 պարտություն։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930