Գագիկ Ծառուկյանի առաջնորդած քաղաքական ուժը հայտարարում է վարչապետի թեկնածուի անունը (ուղիղ)

«Արենա կոնցերտ հոլ»-ում (Աբովյան խճուղի 5) ընթանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը։

Այսօր կհայտարարվի ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորող անձի անունը։

Նշենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է Հրաչյա Ռոստոմյանը։ Մարզային գրասենյակների հետ աշխատանքը կանոնակարգելու է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արմեն Մանուկյանը, իսկ Երևան քաղաքի կառույցների աշխատանքը համակարգելու է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը։

Թիմում և շտաբային աշխատանքներում ներգրավված են լինելու տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, անկուսակցական անձինք, տարբեր ոլորտների հեղինակավոր մասնագետներ, հանրային գործիչներ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930