ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհուրդը ստուգել է Ցեղասպանության հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ընթացքը

Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստ՝ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Նիստի նպատակն էր տեղում հետևել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին և իրականացնել մշտադիտարկում։

Արտագնա նիստի ընթացքում գիտամեթոդական խորհրդի անդամները, հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետների և կապալառու շինարարական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ, ուսումնասիրել են հուշահամալիրի երեք մույթերի վրա իրականացված աշխատանքները՝ որպես ամփոփում նշելով, որ կատարված աշխատանքների արդյունքները գնահատվում բավարար են։

Քննարկման ընթացքում առանձնահատուկ կարևորվել է հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930