Փաշինյանը կրկին ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները

Համոզված եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իրանը կանեն հնարավոր ամեն ինչ Մերձավոր Արևելքում հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այս մասին ապրիլի 9-ին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել երկու կողմերին հրադադարի համաձայնությունը ձեռք բերելու համար, որովհետև պատկերացնում եմ, թե դա ինչքան դժվարությամբ է տրվել», — ասել է Փաշինյանը։

Ապրիլի 8-ին Իրանը և ԱՄՆ-ը հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին, որի ընթացքում պետք է տեղի ունենան բանակցություններ և ստորագրվի համապատասխան պայմանագիրը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում գրառում է կատարել՝ ողջունելով կողմերի միջև ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930