45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետ. Տիգրան Ավինյան

45 տրոլեյբուսները, որոնք վարչապետի հանձնարարականով և Կառավարության ֆինանսավորմամբ Երևան քաղաքը ստանում է, մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 9–ին, կառավարության նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մայիսի կեսերին 45 տրոլեյբուսները կհասնեն Երևան»,- ասաց Ավինյանը՝ անդրադառնալով Երևանում տրանսպորտի բարելավմանն ուղղված ծրագրերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Երևանում տրանսպորտի վիճակին, կարևորեց մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագիրը. «Եկեք արձանագրենք, որ վերջին 30 տարում ՀՀ-ում մետրոյի ոչ մի նոր կայարան չի ստեղծվել և շահագործման չի հանձնվել, և սա էլի շատ մեծ նախագիծ է: Բայց որ այդ նախագիծն իրականացվելու է, երկու կարծիք չկա: Մենք բոլորս ուզում ենք, որ ժամկետները կարճ լինեն»:

Ըստ Փաշինյանի՝ ռազմավարական նպատակն այն է, որ մետրոն շրջանաձև տեսք ստանա, ինչի արդյունքում երթևեկության տրամաբանությունը ևս կփոխվի, իսկ արդյունավետությունը կմեծանա:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930