Շատ ուրախալի է և դա նկատելի է, որ մենք Երևանի տարբեր վարչական շրջաններում բակեր ենք ազատում ուղղակի մեզ հայտնի ցանկապատային տրամաբանությունից, բայց ես վստահ չեմ, որ հետո էդ ապամոնտաժված ցանկապատների տեղում ինչ ունեցանք, վստահ չեմ, որ գոնե իմ նյուզ ֆիդում պատշաճ ձևով լուսաբանվում է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ ըստ քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ վերջին 4 տաևիների ընթացքում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա նոր կանաչապատման տարածքներ։
«Իհարկե քայլելիս, շրջելիս տեսնում ենք, բայց էսօրվա լրատվական միջավայրը հաշվի առնելով, կարծում եմ մենք ավելի շատ ջանք պետք էգործադրենք այդ ամեն ինչը ցույց տալու համար։ Այս պրոցեսը անշուշտ պետք է շարունակվի։
Կա նաև շատ հետաքրքիր միտում. ինձ համար հաճելի նորությունն այն է, որ տարբեր համայնքների ղեկավարները ասում են, դե գիտեք, բնակիչների հետ պայմանավորվել ենք, ինքնակամ ավտոտնակները ապամոնտաժելու ենք և այգի ենք կառուցելու։ Այն օրն էլ ուղիղ եթերում է տեղի ունեցել խոսակցությունը, ես ասում եմ՝ այսինքն, համաձայնվե՞լ են բնակիչները, ասում են՝ այո, համաձայնել են։ Սա շատ կարևոր պրոցես է։
Այստեղ կա նաև քաղաքացու և քաղաքային իշխանության հարաբերությունների խնդիր, որովհետև երբ մարդը տեսնում է, որ համայնքի ղեկավարը իր հորեղբոր, ախպոր դասարանցու համար տարբեր տեղեր գարաժների տեղեր չի վերցնում, և ընդհակառակը, ջանք է գործադրում նոր կանաչ տարածքներ ավելացնել, մարդը ասում է՝ մի րոպե, սա մի համայնքն է, ինչի՞ ես պիտի իմ մասնակցությունը չունենամ։ Սա շատ գեղեցիկ և շատ հաճելի պրոցես է»,–ասաց Փաշինյանը։






































