Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ քննարկել է առաջիկա միջկառավարական հանդիպումները: Դրա մասիհն ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Քննարկվել են առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության կարգավիճակը և հեռանկարները՝ առաջիկա միջկառավարական հանդիպումների լույսի ներքո,- նշել է նախարարությունը,- Անդրադարձ է կատարվել արտաքին գործերի նախարարությունների միջև համակարգման արդիական հարցերին»։
Կողմերը հայտնել են իրենց փոխադարձ հանձնառությունը՝ «շարունակելու արդյունավետ համատեղ աշխատանքը՝ ռուս-ադրբեջանական բազմակողմանի կապերի և դաշնակցային համագործակցության հետագա ամրապնդման, ինչպես նաև Հարավային Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում անվտանգության ապահովման և համագործակցության զարգացման համար»։ Հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում, ասված է հայտարարության մեջ։






































