Skip to main content

Իրանական անօդաչու սարքերը հարձակվել են Քուվեյթի ենթակառուցվածքային օբյեկտների վրա

Քուվեյթի մի շարք ենթակառուցվածքային օբյեկտներ դարձել են իրանական անօդաչու սարքերի հարձակման թիրախ, չորեքշաբթի հաղորդել է երկրի Ներքին գործերի նախարարությունը։

«Չորեքշաբթի լուսաբացից Քուվեյթի նավթային կորպորացիայի և էլեկտրաէներգիայի, ջրի և վերականգնվող էներգիայի նախարարության իրավասության տակ գտնվող մի շարք կարևոր օբյեկտներ ենթարկվել են թշնամական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Իրանի ինտենսիվ հարձակումների»,- ասվում է նախարարության սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության՝ հարվածները հասցվել են մի քանի օբյեկտների, դրանց թվում՝ նավթային օբյեկտների, երեք էլեկտրակայանների և աղազերծման կայանների, ինչը զգալի վնաս է հասցրել ենթակառուցվածքներին, արտադրող սարքավորումներին, թորման սյուներին և վառելիքի ամբարներին, իսկ մի քանի վայրերում հրդեհներ են բռնկվել։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930