Իրանի ներկայացուցիչները ԱՄՆ-ին ներկայացրել են վերանայված ծրագիր, որը հիմք է դարձել հնարավոր գործարքի շուրջ բանակցությունների համար, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը մամուլի ասուլիսի ժամանակ։
«Իրանցիները սկզբում ներկայացրել են 10 կետից բաղկացած ծրագիր, որը հիմնարար անլուրջ էր, անընդունելի և ամբողջությամբ մերժվել է։ Նախագահ Թրամփը և նրա բանակցային թիմն այն բառացիորեն աղբարկղ են նետել։ Այս սենյակում ներկա շատ լրատվամիջոցներ սխալմամբ հաղորդել են, որ այս ծրագիրը ընդունելի է Միացյալ Նահանգների համար, բայց դա ճիշտ չէ»,- ասել է նա։
Լևիթը պնդել է, որ ԱՄՆ նախագահի՝ Իրանին վերջնագիր ներկայացնելուց և ԱՄՆ զինված ուժերի հարվածների շարունակությունից հետո Թեհրանն «ընդունել է իրականությունը»։ «Նրանք նախագահին և նրա թիմին ներկայացրել են ավելի ողջամիտ, բոլորովին այլ և ավելի հակիրճ ծրագիր։ Նախագահ Թրամփը և նրա թիմը որոշել են, որ նոր փոփոխված ծրագիրնաշխատանքային հիմք է բանակցությունների և մեր սեփական 15 կետից բաղկացած առաջարկի հետ համաձայնեցման համար»,- հավելել է նա։
Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է Իրանի հետ բանակցել միայն այն պայմանով, որ Հորմուզի նեղուցը բաց մնա նավագնացության համար, նշել է Լևիթը։
«Նախագահը կբանակցի միայն այն գործարքի շուրջ, որը լիովին համապատասխանում է ԱՄՆ շահերին»,- ասել է նա։ Ըստ Լևիթի՝ «բանակցային թիմը կկենտրոնանա դրա վրա երկու շաբաթ, քանի դեռ նեղուցը բաց է մնում առանց սահմանափակումների կամ ուշացումների»։






































