Եղանակը Հայաստանում․ լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է բուք ու ձյուն, ինչպես նաև ուժեղ քամի

Հյուսիս-արևմուտքից սառը մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 9-ին Հայաստանի ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռներում և որոշ նախալեռներում՝ ձյան ու թաց ձյան, իսկ հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև հարավարևմտյան քամու ուժգնացում՝ մինչև 24-27 մ/վրկ։ Լեռնային շրջաններում սպասվում է բքաբեր եղանակ, ցածր տեսանելիություն և մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին և ուրբաթ գիշերը կնվազի 5-7 աստիճանով։ Անբարենպաստ եղանակը կպահպանվի նաև ապրիլի 10-ին։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, քամու ուժգնացում մինչև 14-18 մ/վրկ։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +11+13 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում․

Շիրակում՝ գիշերը 0-3, ցերեկը՝ +1+6,

Կոտայքի լեռներում՝ գիշերը 0-2, ցերեկը՝ +2+5,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը +3+6, ցերեկը՝ +7+10,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը -1+2, ցերեկը՝ +1+5,

Լոռիում՝ գիշերը 0-2, ցերեկը՝ +3+6,

Տավուշում՝ գիշերը 0+2, ցերեկը՝ +6+9,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը 0-2, ցերեկը՝ +2+5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը +3+6, ցերեկը՝ +8+13,

Արարատում՝ գիշերը +11+13, ցերեկը՝ +13+15,

Արմավիրում՝ գիշերը +8+10, ցերեկը՝ +13+15,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը -1+2, ցերեկը՝ +2+4,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը +7+11, ցերեկը՝ +11+15,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը +7+11, ցերեկը՝ +15+18,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը +2+5, ցերեկը՝ +6+9։

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930