Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված անձանց թիվը 6–ն է. նրանց թվում է նախկին վարչապետի խորհրդականը

NEWS.am–ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր՝ ապրիլի 8–ին, ձերբակալել է 6 անձանց, այդ թվում նախկին պաշտոնյաների։ Նրանց թվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Հայկ Դավթյանը։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ին հայտնել էին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չեն կարող տրամադրել»։

Ըստ մամուլի տեղեկությունների, քրեական վարույթը նախաձեռնվել է խարդախության և պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածներով։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930