Փաստորեն, 99 տարվա խաղաղությունը փշրվեց մի քանի օրերի ընթացքում. Աղազարյանը՝ «Թրամփի ուղու» մասին

Ես վստահ եմ, որ Իրանի մեր եղբայրական, հերոսական ժողովուրդը կդիմակայի ամերիկա-իսրայելական անմարդկային, բարբարոսական քայլերին։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Եթե Աստված չանի, չդիմակայի, և Իսրայելը հասնի իր նպատակին, իսկ Իսրայելի բուն նպատակը Իրանը մասնատելն է, այդ դեպքում մենք գիտենք ինչ միավորներ են առաջանում, այդ դեպքում չկա Թրամփի ուղի։ Իսկ եթե Իրանի ժողովուրդը դիմակայի, այդ դեպքում նույնպես Թրամփի ուղին կդառնա ոչ արդիական։ Հետևաբար այդ 99 տարվա խաղաղությունը փաստորեն փշրվեց մի քանի օրերի ընթացքում։

Երբ «Թրամփի ուղի» նախագիծը շրջանառության մեջ դրվեց, այնտեղ կար մի վտանգավոր կետ, եթե այդ կետը այդպիսին չլիներ, ապա մենք հանգիստ կարող էինք խոսել և Իրանի ղեկավարության հետ, և Ռուսաստանի հետ, և ուրիշ պետությունների հետ, ցույց տալու համար, որ դա մեր պետության շահերից է բխում։

Այնտեղ կա կետ, որ կողմերը կարող են իրենց մասնաբաժինը տրամադրել, կամ վաճառել, օտարել երրորդ կողմի։ Սա անթույլատրելի կետ է, որովհետև և՛ Իրանի Իսլամական Հանրապետությունը, և՛ Ռուսաստանը, և՛ Վրաստանը, և՛ Մոզամբիկը, գիտեն, թե այդ երրորդ կողմը որն է՝ Ադրբեջան կամ Թուրքիա։ Դա գրեթե հավասարազոր է այն իրավիճակին, որ Թրամփի ուղի մասնակից լինի Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանը։ Բայց այսօր այդ հարցը արդեն օրակարգում չկա, կարծում եմ»,– ընդգծեց Աղազարյանը։

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930