Սահմանին մաքսայինի աշխատանքի վրա ճնշում այս պահին չկա. ՊԵԿ նախագահ

Ես ինքս շատ օպերատիվ ձևով հետևում եմ և մարդկանց, և մեքենաների, և բեռնատարների հոսքերին, այդտեղ այս պահին անհանգստանալու հարցեր չկան։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«Այսինքն չունենք կուտակումներ։ Ժամանակ առ ժամանակ բնականոն կուտակումներ լինում են, որոնք որ կառավարելի են, այսինքն այս պահին ոչ այդպես էական փոփոխություններ չունենք բնականոն վիճակից։

Բայց իհարկե, բնական է, որ եթե գործ ունենք Իրանում ներկայիս իրավիճակի հետ, այդտեղ պարզ է, որ լոգիստիկ ուղիները որոշակի սահմանափակվել են, և կան տնտեսվարողներ, որոնք չեն նախընտրում, օրինակ, այնտեղով ներմուծել, կամ ներմուծելու դեպքում որոշակի ուշացումներ են ունենում, կամ, օրինակ, ծախսերն են որոշակի բարձրացած լինում։ Այս երևույթները կան, բայց սահմանի աշխատանքի վրա, մաքսայինի աշխատանքի վրա ճնշում այս պահին չկա»,–ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930