Չեմ կարծում, որ շանտաժ է, երբ ՌԴ–ն ասում է՝ եթե ԵԱՏՄ–ից դուրս գաք, գազը կթանկանա. Աղազարյան

Այո, ռուսական կողմն ասում է՝ ուրիշի ծաղիկը մի բեր Ռուսաստան քո ծաղիկի անվան տակ, կամ ուրիշի մրիգը մի բեր քո մրգի անվան տակ Ռուսաստան, և այդ իրավունքը նա ունի։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, ըստ որոնց Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո այն տնտեսվարողները, որոնք ինչ-որ ձևով ասոցացվում են իշխանությունների հետ, լուրջ խնդիրներ են ունենալու, շատ ապրանքներ հնարավոր չի լինելու արտահանել Ռուսաստան։

«Մինչև հիմա աչք էին փակում, որովհետև Ռուսաստանը անհանգստություն ունի, թե օրինակի համար, 5 տարի հետո իր քաղաքացին կարո՞ղ է հայկական ծիրան ուտել, թե ոչ։ Ինքը չի սպասելու չորս տարի 11 ամիս 30 օր հետո մտածի այդ մասին, որ իր քաղաքացին վաղը հայկական ծիրան ուտելու է, թե չէ։ Ինքը հիմիկանից է մտածում, և ասում է՝ մենք իմանանք՝ հայկական ծիրան այս պայմաններով լինելու է մեզ համար, թե չէ։ Հետևաբար, ըստ այդմ էլ, իրենք պետք է մշակեն իրենց մարտավարությունը, ռազմավարությունը այդ բնագավառում։Այդտեղ որևէ տարօրինակ բան չկա»,–ասաց նա։

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ եթե Ռուսաստանը գազի գինը բարձրացնի, Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ–ից, Աղազարյանն ասաց. «Ռուսաստանը ասում է՝ եթե դուք դուրս եկաք ԵԱՏՄ-ից, այդ ժամանակ գինը կբարձրանա, հենց հաջորդ օրը կբարձրանա, ոչ թե նախապես կբարձրանա, բայց մենք պետք է էդ հաջորդ օրը իմանանք՝ երբ է լինելու, որպեսզի այդ օրվա համեմատ էլ մենք ծիրանի հարցը լուծենք։

Ես չեմ կարծում, որ դա շանտաժ է, այդ խոսակցությունները միշտ են եղել հանդիպումների կուլիսային ֆորմատներում։ Հիմա եկել է էն պահը, որ արդեն կողմնորոշվելու ժամանակն է, որովհետևՀՀ իշխանությունները եվրոպական ուղղվածություն են ցուցաբերում, օրենք ընդունվեց, հետևաբար դու չես կարող էդ օրենքը ընդունես, հետո գնաս Պուտինին ասես՝ դե օրենք ա էլի, ընդունել ենք, գցած է այնտեղ»։

Աղազարյանը նկատեց, որ եթե երկիրը որևէ տնտեսական միության անդամ է, մեկ այլ տնտեսական միության անդամ չի կարող լինել. «Ուրիշ բան, որ եթե իսկապես քո վերջնական նպատակը Եվրոպա գնալն է, քո տնտեսությունը բեր այն մակարդակի, և երբ քո հարևան պետությունն ասի՝ եթե այդպես է, մենք գազը պետք է թանկացնենք, դու պատրաստ լինես դրան և ասես՝ մենք էլ ծիրանը կթանկացնենք, մենք էլ ուրիշ բան կթանկացնենք»։

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930